Վիվա-ՄՏՍ. հայտարարություն - 14 Հոկտեմբերի 2022 - Հ24
/ Տնտեսական / Վիվա-ՄՏՍ. հայտարարություն

Վիվա-ՄՏՍ. հայտարարություն

14.10.2022   12:00 1761 Տնտեսական

Հաշվի առնելով մի շարք լրատվամիջոցներից ստացված պարզաբանումների դիմումները՝ հայտնում ենք, որ ինչպես արդեն նշված է մեր 31.08.2022թ-ի տարածած հայտարարության մեջ, Վիվա-ՄՏՍ-ը այլևս չի արձագանքելու «Ժողովուրդ» օրաթերթի/armlur.am փոխկապակցված կայքի նույնաբովանդակ շարունակական հրապարակումներին:

Ինչ վերաբերում է ընկերության հնարավոր վաճառքի հետ կապված տեղեկություններին, ապա հարցմամբ պահանջված այս տեղեկությունները կարող են չտրամադրվել՝ ըստ ընկերության հայեցողության, քանի որ դրանք հանդիսանում են Վիվա-ՄՏՍ-ի առևտրային գաղտնիք՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը: 


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում